Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Google Glass-ը հնարավոր է կառավարել մտքի ուժով

Google Glass-ը հնարավոր է կառավարել մտքի ուժով

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Glass ֆուտուրիստիկ ակնոցի համար ստեղծվել է ուշագրավ մի հավելված, որն ակտիվացնելու դեպքում սարքը հնարավոր է կառավարել մտքի շնորհիվ։

Ինչպես նշում է The Telegraph-ը, բրիտանացի գիտնականների ստեղծած MindRDR հավելվածը ներկայացվել է այսօր։ Այն գործում է NeuroSky EEG բիոսենսորի միջոցով, որը որսում է մարդկային ուղեղի արձակած ազդակներն ու դրանք վերածում գործողության։ Աղբյուրը մանրամասնում է, որ NeuroSky EE-ն իրենից փոքրիկ չիպ է ներկայացնում։

MindRDR հավելվածի օգնությամբ Google Glass-ի օգտատերերը կկարողանան միայն մտքի ուժով լուսանկարներ անել ու դրանցով կիսվել Facebook, Twitter սոցկայքերում։ Դրա համար անհրաժեշտ է միայն կենտրոնանալ ու թուլացնել մկանները։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ